ՆորություններԻրազեկում

Հավատարմագրման գործընթաց երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար

հունիսի 11, 2026

CBD COP17 համաժողովին երիտասարդական հասարակական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությունը տեղեկացնում է, որ CBD COP17 գագաթնաժողովի Կապույտ գոտի (Blue Zone) մուտք գործելու համար երիտասարդական հասարակական կազմակերպությունները պետք է նախապես անցնեն հավատարմագրման գործընթաց։
Այդ նպատակով կազմակերպությունները պետք է հնարավորինս սեղմ ժամկետում դիմում-նամակ ուղարկեն կոնվենցիայի քարտուղարությանը՝ (էլ. hասցե` secretariat@cbd.int, պատճենը՝ chantal.robichaud@un.org, a.melkumyan@mfa.am)՝ հայտնելով հավատարմագրվելու իրենց ցանկության մասին։
Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.cbd.int/ngo/meetings.shtml։
Հավատարմագրում ստանալուց հետո կազմակերպությունները պետք է քարտուղարությանը ներկայացնեն առաջադրման նամակ՝ նշելով այն ներկայացուցիչների անունները, որոնց ցանկանում են գրանցել CBD COP17-ի Կապույտ գոտի մուտք ունենալու համար։ 
Անհատ երիտասարդները հավատարմագրում անցնելու համար կարող են դիմել Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցին (GYBN):