ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Հավանություն է տրվել «Հրազդանի կիրճ» պահպանվող տարածքի ստեղծման նախագծին

հոկտեմբեր 14, 2026

Երևանի ավագանու որոշմամբ հավանության արժանացավ  «Հրազդանի կիրճ» պահպանվող տեղանք կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու մասին որոշման նախագիծը: 
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա կազմակերպել կիրճում առկա երկրաբանական, բնական և պատմամշակութային հուշարձանների, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում՝ կարմիրգրքյան տեսակների արդյունավետ պահպանություն: