ՆորություններԻրազեկում

Հանրային քննարկման հրավեր

հուլիսի 09, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարք՝ առանձին շահառու խմբերի համար։
1-ին հանդիպում. 
հրավիրում ենք խոշոր առևտրային ցանցերի, սուպերմարկետների ներկայացուցիչներին՝ մասնակցելու 2027 թվականի հունվարի 1-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելքի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային ապրանքների վերաբերյալ հանդիպմանը, որի ընթացքում մանրամասն կներկայացվի օրենսդրական կարգավումների շրջանակը, ինչպես նաև կտրվեն պարզաբանումներ՝ տնտեսվարողների կողմից բարձրացվող հարցերին։ 
Քննարկման նպատակն է ապահովել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ կիրարկում՝ ձևավորելով կառուցողական համագործակցություն պետության և մասնավոր հատվածի միջև։
Հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 14-ին ժամը 15։00-ին շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
 Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ տվյալները ուղարկելով press@env.am էլ. հասցեին կամ կապ հաստատելով 011818555 (5120, 5150) հեռախոսահամարով: