Տեսանյութեր
Հանուն բնության գործողները` Կարեն Անտաշյան
հուլիսի 17, 2026
«Հանուն բնության գործողները» COP17-ի շրջանակներում թողարկվող հոլովակների շարք է՝ նվիրված բնության պահպանման և կայուն բիզնեսի առաջամարտիկներին։ Շարքի առաջին հերոսը բանաստեղծ և կենսաբան Կարեն Անտաշյանն է։
Կարենը Հայաստանի սնկանունների բառարանի հեղինակն է, ով կատալոգավորել է երկրի մոտ 300 սնկատեսակները և ստեղծել գրեթե 100 սնկատեսակի հայերեն անվանումները։ Այս հոլովակում նա պատմում է բնությունը պահպանելու կարևորության մասին՝ ընդգծելով, թե որքան «հարուստ է մեր երկիրը կենսաբազմազանության առատության առումով»։