Հայտերի ներկայացման հրավեր
օգոստոսի 25, 2026
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը՝ «Կայուն Կովկաս» լեռնային տարածաշրջանների կայուն զարգացման ցանցի հետ համատեղ, մեկնարկել է Mountains ADAPT Small Grants Funding Scheme 2026 փոքր դրամաշնորհների ծրագիրը՝ Հարավային Կովկասի խոցելի լեռնային համայնքներում տեղական մակարդակով կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու նպատակով։
Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մյուս երկրների տեղական և համայնքային կազմակերպություններին՝ կլիմայի փոփոխության հետևանքներին արձագանքող գործնական և տեղական կարիքներից բխող նախաձեռնությունների մշակման ու իրականացման համար։
Դրամաշնորհի չափը՝ մինչև 30,000 ԱՄՆ դոլար։
Նախատեսվող ծրագրերը պետք է՝
- նպաստեն տեղական համայնքների կարողությունների և դիմակայունության ամրապնդմանը,
- ուղղված լինեն բացահայտված կլիմայական ռիսկերին և ազդեցություններին,
- համապատասխանեն ազգային և ենթազգային քաղաքականություններին ու ծրագրերին,
- որպես հիմնական մոտեցում ներառեն բնահեն լուծումները։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ը։
Հայտերը կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն։
Մանրամասներին, ծրագրի պահանջներին, իրավասության չափանիշներին և հայտերի ներկայացման կարգին կարող եք ծանոթանալ՝ https://apps.unep.org/surveyunep/index.php/335982: