Հայտարարվում է Սևանա լճի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրման մրցույթ
հունիսի 23, 2026
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է Սևանա լճի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրման մրցույթ:
- ԼՈՏ 1 (լողափ 7)
-Չափը՝ 0.78 հա,
-Հեռավորությունը Երևանից 103 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 30ր,
-Առավելությունները՝ ծառապատ տարածք է, տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, ավազային ափով լողափ է, ջրի խորությունը աստիճանական, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում,
-Լողափի գտնվելու վայրը՝ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատված,
-Նախավճարի չափը՝ 4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝ 12 տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
- ԼՈՏ 2 (լողափ 9)
-Չափը՝ 1.0 հա,
-Հեռավորությունը Երևանից 80 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 15ր: Ափից երկարությունը շուրջ 54 մ,
-Առավելությունները՝ տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, լողափը ավազային ափով է։ 5,5 կմ հեռավորության գտնվում է Նորաշենի արգելոցը, 6 կմ հեռավորության վրա Հայրավանքի եկեղեցին,
-Լողափի գտնվելու վայրը՝ Գավառ համայնքի Լճափ բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատված,
-Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝ 12 տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
- ԼՈՏ 3 (լողափ 11)
-Չափը՝ 1.0 հա,
-Հեռավորությունը Երևանից՝ 100 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 25ր,
-Առավելությունները՝ տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, լողափը ավազային ափով է,
-Լողափի գտնվելու վայրը՝ Գավառ համայնք, Գավառ քաղաքին հարակից տարածքում,
-Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ ՀՀ դրամ
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ
-Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
- ԼՈՏ 4 (լողափ 8 )
-Չափը՝ 9.0 հա,
-Հեռավորությունը Երևանից 75 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 15 րոպե,
-Առավելությունները՝ գեղեցիկ տեսարանով, ավազային ափով լողափ է, ջրի խորությունը աստիճանական, տուրիստական ենթակառուցվածքների զարգացման հնարավորություն ունի։
-Լողափի գտնվելու վայրը՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց մինչև լիճն ընկած ափամերձ հատված,
-Նախավճարի չափը՝ 54 000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 1 080 000 /մեկ միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ,
- Լողափի տրամադրման ժամկետը՝ 12 տարի,պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
- ԼՈՏ 5 (լողափ 10)
-Չափը՝ 1.0 հա
-Հեռավորությունը Երևանից՝ 105 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 40ր,
-Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ տեսարան ունի դեպի Թերակղզի,
Հարևանությամբ գտնվում է Արտանիշի արգելոցը, ինչը կարող է ապահովել հանգստացողների լրացուցիչ հոսք,
-Լողափի գտնվելու վայրը՝ Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրի հարակից տարածքում,
-Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
- ԼՈՏ 6 (լողափ 12)
-Չափը՝ 1.2 հա,
-Հեռավորությունը Երևանից՝ 125 կմ, երթևեկության տևողությունը 2ժամ,
-Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ, գտնվում է Մարտունի քաղաքի հաևանությամբ և Մարտունու տարածաշրջանում, այլ հանգստի գոտիները գրեթե չկան, Հանգստի կազմակերպման համար բարենպաստ է, կարող է հետաքրքրություն ներկայացնել Վայքի և Սյունիքի մարզերի ազգաբնակչության համար,
-Լողափի գտնվելու վայրը՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքում,
-Նախավճարի չափը՝ 9 000 /ինը հազար ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 180 000 /հարյուր ուսուն հազար/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝ 12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
-Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/YHLJt
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով: