Հայտարարություն՝ GYBN-ի կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցելու
հունիսի 10, 2026
«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո գործող Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը (GYBN) հրավիրում է Հայաստանում կայանալիք կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցելու, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 20-ից 24-ը։ Աշխատաժողովի նպատակն է Հայաստանի երիտասարդներին արդյունավետորեն ներգրավելու «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) գործընթացներում և նպաստելու COP17-ի արդյունքներին։ Այս աշխատաժողովը կհամախմբի կենսաբազմազանության և հարակից ոլորտներում ներգրավված, մոտիվացված հայ երիտասարդների՝ խորացնելու նրանց գիտելիքները CBD-ի, Կունմինգ-Մոնրեալի Կենսաբազմազանության Գլոբալ Շրջանակի (KMGBF) և COP17-ում քննարկվելիք հիմնական թեմաների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծելու երիտասարդների կարևոր դերը կառավարման և քաղաքականության այս գործընթացներում։
Մասնակիցները պատկերացում կկազմեն սոցիալ-էկոլոգիական ճգնաժամերի, համակարգային մտածողության մասին և կսովորեն գործնական հմտություններ քաղաքական գործընթացներում ներգրավման, շահերի պաշտպանության և համագործակցության ոլորտներում՝ միաժամանակ կապ հաստատելով կենսաբազմազանության ոլորտում գործող երիտասարդ առաջնորդների գլոբալ ցանցի հետ։ Աշխատաժողովը նախատեսված է 18-35 տարեկան Հայաստանի երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են կենսաբազմազանության պահպանությամբ, ունեն փորձ և մոտիվացիա՝ ներգրավվելու CBD գործընթացներում։ Դիմորդները պետք է պատրաստակամ լինեն նպաստել GYBN-ի աշխատանքներին և աշխատաժողովից հետո իրենց համայնքներում և ցանցերում տարածել ձեռք բերված գիտելիքներն ու արդյունքները։ Աշխատաժողովը կանցկացվի անգլերեն լեզվով՝ հայերեն թարգմանությամբ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հունիսի 18։ Հարցերի կամ խնդիրների դեպքում գրել՝ gybncontent@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Մանակցելու համար գրանցվել՝ https://docs.google.com/forms