Նորություններ

Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրենը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության պատվոգրով

մայիսի 18, 2026

Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի  բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Գալստյանը պարգևատրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով՝ մշակույթի բնագավառում ունեցած երկարամյա և արդյունավետ գործունեության համար։ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կազմակերպված մամուլի ասուլիսի շրջանակում, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից ոլորտի մի շարք ներկայացուցիչներ  պարգևատրվել են նախարարության մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար։