ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը

նոյեմբեր 13, 2026

COP31-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ։
Հանդիպման ընթացքում նախարարը  ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը։ 
Անդրադարձ է կատարվել Երևանում կայացած COP17-ի արդյունքներին, համաժողովի կազմակերպման և բազմակողմ բանակցությունների վարման ընթացքում Հայաստանի ձեռք բերած փորձին ու հաջողություններին։
Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ COP34-ը հյուրընկալելու Հայաստանի նախաձեռնությունը նաև համաշխարհային կլիմայական գործողություններին նպաստելու կարևոր հնարավորություն է։ Նախարարը կարևորել է կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ ստանձնած հանձնառությունների իրականացումը՝ առանձնացնելով լեռնային երկրների խոցելիությունն ու հարմարվողականության կարիքները։
Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է թեկնածության գործընթացի հետագա քայլերին։ Նախարարը վերահաստատել է Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և Կոնվենցիայի քարտուղարության հետ բաց ու կառուցողական համագործակցություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը։