Հայաստանը մասնակցում է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
ապրիլի 23, 2026
Փարիզում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։
Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկը Համբարձում Մաթևոսյանը ունեցել է բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը։
Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը, ինչպես նաև անապատացման դեմ պայքարի, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և շրջակա միջավայրի ու առողջության միջև փոխկապակցված մարտահրավերները։