ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «CBD COP17 Endgame» աշխատանքային սեմինարին

սեպտեմբեր 18, 2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մոնրեալ կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է «CBD COP17 Endgame» բարձր մակարդակի աշխատանքային սեմինարին, որը կազմակերպվել էր Բազմակողմ բանակցությունների  կենտրոնի կողմից՝ Հայաստանի՝ COP17 նախագահության համար։
Միջազգային բազմակողմ բանակցային գործընթացներում և նախորդ COP նախագահություններում ներգրավված փորձառու մասնագետների հետ քննարկվել է COP17-ի բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի արդյունավետ կառավարմանը, Կողմերի միջև վստահության ամրապնդմանը, բանակցային դիրքորոշումների մերձեցմանն ու փոխզիջումների ձևավորմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև բարձր մակարդակի քաղաքական ներգրավվածությանը, հաղորդակցության արդյունավետ կառավարմանը, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, գիտական շրջանակների ու մասնավոր հատվածի մասնակցությանը։
Այս աշխատանքային քննարկումները կարևոր են COP17-ի նախագահության համար՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովի բանակցային գործընթացը արդյունավետ առաջնորդելու և հնարավոր բարդ սցենարներին պատրաստ լինելու տեսանկյունից։