ՊաշտոնականՆորություններ

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ռիկ Սմիթի հետ

հունիսի 24, 2026

Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Կիմայական խորհուրդների միջազգային ցանցի (International Climate Councils Network – ICCN) համանախագահ Ռիկ Սմիթի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մեր երկրի մոտեցումները կլիմայական քաղաքականությունների մշակման և իրականացման հարցերում։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կլիմայական կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները։ 
Մասնավորապես, նախարարը նշել է, որ 2021 թվականին ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը հանդիսանում է Հայաստանի կլիմայական պարտավորությունների իրականացման հիմնական համակարգող մարմինը։
Նախարարն անդրադարձել է 2026 թվականին ընդունված «Կլիմայի մասին» օրենքին, որը կարևոր նշանակություն ունի երկրի կլիմայական կառավարման համակարգի ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝COP17-ի հյուրընկալմանը։ 
Երկուստեք ընդգծվել է, որ կլիմայական քաղաքականությունների հաջող իրականացումը պահանջում է ոչ միայն հավակնոտ նպատակների սահմանում, այլև դրանց արդյունավետ կիրարկում, միջոլորտային համագործակցություն և շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածություն։