ՆորություններՊաշտոնական
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ծովային կենսաբազմազանության միջազգային կառույցների ղեկավարների հետ
հուլիսի 02, 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեա աշխատանքային այցի շրջանակում որպես COP17-ի նախագահող երկիր՝ հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող միջազգային, տարածաշրջանային կառույցների ղեկավարների հետ։
Հանդիպումների նպատակն էր լսել գործընկերների մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները, քննարկել նրանց ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։