ՊաշտոնականՆորություններ

Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում հանդիպել է Կամիլ Մակլեի հետ

հունիսի 25, 2026

Համբարձում Մաթևոսյանը  Լոնդոնի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կենսաբազմազանության վարկերի միջազգային խորհրդատվական հանձնաժողովի (International Advisory Panel on Biodiversity Credits – IAPB) փոխգործադիր տնօրեն Կամիլ Մակլեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է COP17-ի նախապատրաստական գործընթացը, մասնավորապես՝ ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման և վերականգնման համար մասնավոր ֆինանսական հոսքերի ներգրավման նորարարական գործիքները։
Համբարձում Մաթևոսյանը   ներկայացրել է COP17-ի նախագահության կողմից մշակվող նախաձեռնությունները և քննարկել  IAPB-ի հնարավոր ներգրավվածությունը դրանց իրականացման գործընթացին։
Կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր հատվածի և կառավարությունների միջև համագործակցության խորացումը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման նոր աղբյուրների ձևավորման և բնապահպանական նպատակների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ աշխատանքային փոխգործակցությունը COP17-ի նախապատրաստական փուլում։