Նորություններ
Համագործակցություն ուղղված բնապահպանական կրթությանն ու կենսաբազմազանության պահպանությանը
մարտի 18, 2026
Նոր համագործակցություն՝ ուղղված բնապահպանական կրթությանն ու կենսաբազմազանության պահպանությանը:
WWF-Հայաստանը և ՇՄՆ «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը կնքեցին համագործակցության հուշագիր՝ խթանելու բնապահպանական կրթությունը, իրազեկումը և կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում։
Համատեղ նախաձեռնությունների շրջանակում կողմերը կներգրավվեն դասախոսությունների, սեմինարների և կրթական այցերի կազմակերպման մեջ, կանցկացնեն ցուցահանդեսներ և հանրային արշավներ, ինչպես նաև կփոխանակվեն գիտական տվյալներով ու փորձով։
Հուշագիրը կնպաստի հանրային իրազեկվածության ուժեղացմանը և գիտական, կրթական ու մշակութային համագործակցության զարգացմանը։