ԻրազեկումՆորություններ
Կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքը
օգոստոսի 11, 2026
2027-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝
- պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,
- պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝
- տարաներ,
- ափսեներ,
- բաժակներ,
- բաժակի կափարիչներ,
- գդալներ,
- պատառաքաղներ,
- դանակներ,
- ըմպելու և խառնելու ձողիկներ։