ՆորություններՊաշտոնական

Կնքվեց փոխըմբռնման հուշագիր

մայիսի 11, 2026

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ասիական զարգացման բանկի (ADB) միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպմանն աջակցող տեխնիկական աջակցության ծրագրի իրականացմանը։
Հուշագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն, որը կուղղվի COP17-ի կազմակերպչական և համակարգման կարողությունների զարգացմանը, կենսաբազմազանության ոլորտում գիտելիքահեն հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման խթանմանը։
Այս համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանի՝ COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու ճանապարհին։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ապահովել համաժողովի արդյունավետ անցկացումը, այլև միջազգային հարթակում ներկայացնել Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական քաղաքականությունը և բնության պահպանության ուղղությամբ մեր երկրի հանձնառությունը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լյազիզա Սաբիրովային՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։