Նորություններ

Կառավարությունը հավանություն տվեց բնության հատուկ պահպանվող տարածքների օրենքի փոփոխություններին

ապրիլի 18, 2026

Գործադիրն այսօրվա նիստին հավանության  արժանացրեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 
«Սա ռեֆորմային  փոփոխություն է, քանի որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը խմբագրվել է ողջ ծավալով և կարելի է ասել, որ այն լրիվ նոր օրենք է»,-նշել է Համբարձում Մաթևոսյանը:
Նախարարը նշել է  մի քանի առանցքային փոփոխություն և կարևոր նորամուծություններ ՝

  • ներդրվել է համայնքահեն պահպանվող տարածքների ինստիտուտը, որը համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն գնահատել և առանձնացնել տեղական նշանակության ԲՀՊՏ-ներ և կառավարել, 
  • սահմանվել է Բնության հուշարձանների և հարակից տարածքների ներդրումային միաջավայրի բարելավման հստակ գործիքակազմ, որով մրցութային ընթացակարգով հնարավորություն է ընձեռնվում և՛ համայքներին, և՛ իրավաբանական անձանց իրականացնելու բնության հուշարձանների կառավարումը,
  • սահմանվել է, որ ԲՀՊՏ հողամասերը կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով,
  • արժեքավոր էկոհամակարգերի (OECM), օրինակ՝ էկոմիջանցքների,  բուսաբանական այգիների, անտառպարկերի, դենդրոպարկերի և կենսոլորտային տարածքների պահպանության և կայուն օգտագործման համար սահմանվել են կարգավորումներ,
  • ամբողջովին խմբագրվել են ԲՀՊՏ-ների ստեղծման, դասակարգման, պահպանության, օգտագործման ռեժիմների իրավական հիմքերը, օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները։

Օրենքի վերանայման նպատակներից է նաև այն միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը, ինչը հատկապես կարևոր է COP17 համաժողովի հյուրընկալելու և նախագահելու տեսանկյունից։