Նորություններ

Կառավարության որոշմամբ անտառային տարածքները կվերածվեն անտառային պուրակների

ապրիլի 08, 2026

Կառավարության մարտի 19-ի նիստում ընդունված որոշմամբ Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում գտնվող շուրջ 7,000 քմ մակերեսով հողամասը ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը և անորոշ ժամկետով տրամադրվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Հեռուստաաշտարակի հարակից հատվածում ընդհանուր առմամբ արդեն ամրացվել է մոտ 7.5 հեկտար տարածք՝ շուրջ 3.38 մլրդ դրամ կադաստրային արժեքով։ Մայրաքաղաքում կանաչ գոտիների ու հանրային միջավայրի զարգացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը  միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նախատեսում է  տարածքը  վերածել անտառային պուրակի։