ՆորություններԻրազեկում

Կանցկացվի COP17-ին աջակցող միջոցառում

հուլիսի 24, 2026

2026 թվականի հուլիսի 27-ին Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվական օժանդակ մարմնի 28-րդ նիստի (SBSTTA-28) շրջանակներում կանցկացվի Հայաստանի Հանրապետության COP17 նախագահության կողմից աջակցվող  «Էկոլոգիական միջանցքները և այլ արդյունավետ տարածքային պահպանության միջոցառումները (OECMs) Կովկասում՝ Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 3-րդ նպատակի (30x30) իրականացման համար» թեմայով պաշտոնական հարակից միջոցառումը:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության (COP17 նախագահություն) և WWF-Հայաստանի համագործակցությամբ և հանդիսանում է COP17-ին ընդառաջ անցկացվող կարևոր միջազգային հարթակ, որը կմիավորի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կողմերի, միջազգային կազմակերպությունների, գիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու էկոլոգիական փոխկապակցվածության, էկոլոգիական միջանցքների և այլ արդյունավետ տարածքային պահպանության միջոցառումների (OECMs) դերը Կունմինգ–Մոնրեալի  կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում։
Միջոցառման մանրամասները
Ամսաթիվ՝ 27 հուլիսի 2026 թ.
Ժամ՝ 13:15–14:30
Վայր՝ CR-11, JUSCANZ սենյակ, 2-րդ հարկ, ՄԱԿ-ի գրասենյակ, Նայրոբի
պաշտոնական հարակից միջոցառում № 6964
Գրանցման հղում՝  https://lnkd.in/dDyEbNK4 
Մանրամասները պաշտոնական հղումում՝ https://www.cbd.int/side-events/6964