ՆորություններԻրազեկում

Կանցկացվեն Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

մայիսի 14, 2026

Հայաստանի բնության պետական թանգարան ՊՈԱԿ-ը մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։
Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր:
Մայիսի 16-ին ծրագրին թանգարաններն անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ը,
իսկ մայիսի 18-ին՝ ըստ հիմնական այցելության ժամերի: