Կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները Հայաստանում
հունիսի 30, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները:
Հիշեցվել է, որ Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ: Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է:
Հաջորդիվ՝ ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը, կիրառման ոլորտները, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ ռազմավարական լուծմանը, որն ուղղված է լինելու էներգետիկ համակարգի ածխածնազերծմանը, արտանետումների կանխարգելմանը, կանաչ տաքսոնոմիայի պահանջներին և այլն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://bit.ly/4waPqIT։