Կայացել է COP17 մեդիա դպրոցի հերթական դասընթացը
մայիսի 07, 2026
COP17 մեդիա դպրոցի հերթական դասընթացը՝ նվիրված կենսաբազմազանությանը և ագրոպարենային համակարգերին
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացվեց COP17 մեդիա դպրոցի 3-րդ մոդուլը՝ «ՄԱԿ-ի գործակալությունների թեմատիկ ուղղություններ» խորագրով, որի շրջանակում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ներկայացրեց «Ագրոպարենային համակարգերի դերը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում» թեման։
Դասընթացի նպատակն էր ուժեղացնել հայկական մեդիայի կարողությունները՝ կենսաբազմազանության և կլիմայական հարցերի վերաբերյալ ճշգրիտ, վերլուծական և ազդեցիկ լուսաբանում ապահովելու, ինչպես նաև COP17 գործընթացներում արդյունավետ ներգրավվածություն ձևավորելու համար։
Դասընթացի ընթացքում միջազգային և տեղական փորձագետները անդրադարձան՝
- կենսաբազմազանության և ագրոպարենային համակարգերի փոխկապակցվածությանը,
- Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործընթացներին,
-️ COP17-ի օրակարգին և ընթացիկ բանակցություններին,
-Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրին (NBSAP),
-️ինչպես նաև լրագրողների համար նախատեսված հաղորդակցման գործիքներին և ռեսուրսներին։
Լրագրողների համար ճեպազրույցով հանդես եկավ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդին։