Կայացել է հեղեղումների կառավարման նախնական պլանի մշակման աշխատաժողով
հուլիսի 27, 2026
«ԵՄ-ն` հանուն կանաչ վերականգնման» ծրագրի աջակցությամբ և Շրջակա միջավայրի համանախագահությամբ տեղի ունեցավ Դեբեդի գետավազանում հեղեղումների կառավարման նախնական պլանի մշակման աշխատաժողով շահագրգիռ գերատեսչությունների և ջրային ոլորտում գործող միջազգային ֆինանսական հաստատությունների և ծրագրերի, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը, ով կարևորեց իրականացվող աշխատանքները՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները և այն փաստը, որ ստացված արդյունքները հետագայում հիմք են հանդիսանալու Հայաստանի այլ գետավազաններում ԵՄ հեղեղումների դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ կառավարման պլանների մշակման համար։
Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվեց հեղեղումների կառավարման ԵՄ և ֆրանսիական փորձը, ինչպես նաև կազմակերպվեց շահագրգիռ քննարկում Դեբեդի գետավազանում հեղեղումների ռիսկի կառավարման նախնական պլանի մշակման առաջընթացի վերաբերյալ։