Ընթանում են շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2026-ի անտառտնկման աշնանային աշխատանքները
նոյեմբեր 24, 2026
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականին իրականացվող անտառմշակույթների հիմնումը նախատեսված է ընդհանուր առմամբ 473.2 հա տարածքում, որից՝
պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 65 հա տարածքում։ Տնկման աշխատանքներն իրականացվում են ՊՈԱԿ-ի Վանաձորի, Սյունիքի, Տաշիրի, Իջևանի, Թումանյանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում՝ 360,2 հա տարածքում։ Տնկման աշխատանքներն իրականացվում են ՊՈԱԿ-ի Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Ջիլիզայի, Ստեփանավանի, Սյունիքի, Սիսիանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում։
Վնասի փոխհատուցման պայմանագրերի շրջանակներում՝ 48 հա տարածքում։
Տնկումներն իրականացվում են հիմնականում սոճի, կաղնի, կեչի, հացենի թխկի, վայրի պտղատու տեսակներով։