Ընդունելություն «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրով
հունիսի 19, 2026
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2026–2027 թթ.
ուսումնական տարվա ընդունելություն «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրով։ Ծրագիրը եզակի և ժամանակակից կրթական առաջարկ է, որը մշակվել է՝ հաշվի առնելով 21-րդ դարի կրթական պահանջները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կառավարման ազգային ու գլոբալ առաջնահերթությունները։ Այն համադրում է տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները՝ պատրաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունակ են արձագանքելու ժամանակակից բնապահպանական մարտահրավերներին և մրցունակ են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։
Ուսուցումն իրականացվում է անվճար և վճարովի համակարգերով։ Գործում է եկամտահարկի վերադարձի հնարավորություն, ինչպես նաև՝ կրթաթոշակային ծրագրեր։ Դիմումների ընդունման վերջնաժամկետները՝
- Անվճար համակարգ – մինչև հուլիսի 6
- Վճարովի համակարգ – մինչև օգոստոսի 22
- Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ՝ https://www.isec.am/entrant.html
- Առցանց դիմում ներկայացնելու համար՝ https://www.isec.am/online-admission-form
- Լրացուցիչ տեղեկությունների համար՝ (010) 52 48 12, (060) 27 06 06, alla.aleksanyan@isec.am
Ծրագրի մասին տեսանյութը՝
https://drive.google.com/file/d/18Bqlgw_UWCTZD3Ee20gYcDLlcq0GkiEx/view?usp=drivesdk