ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ

Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը

հոկտեմբեր 16, 2026

Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը։
Գագաթնաժողովը մեկնարկել է բարձրաստիճան հյուրերի դիմավորման պաշտոնական արարողությամբ, որին հաջորդել է գագաթնաժողովի հանդիսավոր բացման նիստը։
Երևանն այսօր համախմբել է աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին և բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային օրակարգի շուրջ երկխոսությունն ամրապնդելու և համատեղ գործողություններին նոր թափ հաղորդելու նպատակով։