Տեսանյութեր
Բնության պահպանությունը սկսվում է այն վայրից, որը քոնն ես համարում
սեպտեմբերի 02, 2026
«Գործելով հանուն բնության» շարքի հաջորդ հերոսը Գոհար Մնացականյանն է՝ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահն ու համահիմնադիրներից մեկը։
Գոհարի համար Սևանը ոչ միայն տուն է, այլև պատասխանատվություն։ Երիտասարդների ներգրավումից ու էկոկրթությունից մինչև Սևանա լճի բնապահպանական խնդիրների բարձրաձայնում՝ նրա գործունեությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են համայնքային նախաձեռնությունները նպաստել բնության պահպանությանը։
Քանի որ գլոբալ փոփոխությունները սկսվում են նաև տեղական գործողություններից։