ԻրազեկումՆորություններ
Բնից դուրս թռչնի ձագ տեսնելիս մի շտապեք միջամտել
հունիսի 24, 2026
Հարգելի քաղաքացիներ, այս շրջանում թռչունների շատ տեսակների ձագերը լքում են բույնը՝ նախքան լիարժեք թռչել սովորելը։ Այս փուլում նրանք հաճախ գտնվում են գետնին կամ ցածր ճյուղերի վրա, մինչդեռ ծնողները շարունակում են հետևել, պաշտպանել և կերակրել նրանց։
- Եթե ձագը վնասված չէ և ակնհայտ վտանգի մեջ չէ, մի՛ վերցրեք նրան և մի՛ տեղափոխեք այլ վայր։
Մարդու միջամտությունը կարող է խաթարել բնական խնամքի գործընթացը և նվազեցնել ձագի գոյատևման հնարավորությունները։
Օգնության անհրաժեշտություն կա միայն այն դեպքում, երբ թռչնի ձագը վնասված է կամ հայտնվել է անմիջական վտանգի պայմաններում։
- Հարգենք բնության բնական ընթացքը և հիշենք՝ երբեմն լավագույն օգնությունը չմիջամտելն է։