keyboard_arrow_left
ՏեսանյութերԻրազեկում
Բեռտա Մարտիրոսյանի խորհուրդները թռչնի ձագի հանդիպման վարքականոնների մասին
հունիս 29, 2026
Լուսանկարիչ, «Հայաստանի թռչունները» գրքի հեղինակ Բեռտա Մարտիրոսյանը ներկայացնում է, թե ինչու է կարևոր չմիջամտել և ինչպես ճիշտ վարվել, եթե հանդիպել եք գետնին գտնվող թռչնի ձագի։
Թռչունների շատ տեսակների ձագերն այս շրջանում սովորում են թռչել։ Այդ բնական գործընթացի ընթացքում նրանք ժամանակավորապես հայտնվում են գետնին կամ թփերի մեջ։
Ցավոք, բարի մտադրությամբ մարդիկ հաճախ վերցնում են ձագերին՝ կարծելով, թե նրանք լքված են։ Սակայն նման միջամտությունը շատ դեպքերում ոչ թե փրկում, այլ վնասում է՝ զրկելով ձագին բնական խնամքից և նվազեցնելով նրա գոյատևման հնարավորությունները։