ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Միջազգային հանդիպումներՆորություններ

Արա Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի դեսպանանին

սեպտեմբեր 30, 2026

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Եվա Սունդքվիստին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի, Շրջակա միջավայրի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ, այդ թվում՝ թափոնների կառավարման և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կեղտաջրերի մաքրման, անտառվերականգնման հարցերը։
Արա Մկրտչյանը կարևորել է Շվեդիայի և սկանդինավյան երկրների փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը՝ հատկապես թափոնների կառավարման ոլորտում կայուն և արդյունավետ համակարգերի ձևավորման տեսանկյունից։
Անդրադարձել են նաև ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Ներկայացվել են Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող և հյուրընկալող երկրի, առաջնահերթությունները և համաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները։
Կողմերը վերահաստատել են բնապահպանական համագործակցությունն առավել համակարգված և գործնական մակարդակի հասցնելու պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը և COP17-ի շրջանակում ձևավորվող հնարավորությունները համադրելու նպատակով։