Արա Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը
սեպտեմբեր 25, 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի էներգամատակարարման շղթաների գրասենյակի ղեկավար Փոլ Հյուփերի գլխավորած պատվիրակությանը՝ համագործակցության և փորձի փոխանակման շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովմանը շրջանակային հուշագրի առնչվող հարցերը։
Կողմերը կարևորել են համագործակցության հնարավորությունները ԱՄՆ–Հայաստան կարևոր հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում՝ առանձնացնելով հատկապես հետևյալ ուղղությունները՝ բնապահպանական կարգավորումների կատարելագործում, ներդրումային հնարավորություններ, հանքարդյունաբերության ոլորտում լավագույն միջազգային փորձի կիրառություն, պոչամբարների կառավարման և վերականգնման արդյունավետ լուծումներ, թույլտվությունների տրամադրման գործընթացների թվայնացում, մասնագիտական կարողությունների զարգացում և վերապատրաստում։
Արա Մկրտչյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, մասնավորապես՝ թվայնացման որորտում շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձացմանն առնչվող օրենսդրական բարեփոխումները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման և բնապահպանական բարձր չափանիշների ներդրմանը։