ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Ավարտվեց Չինաստանի Կունմինգ քաղաք կատարած աշխատանքային այցը

սեպտեմբեր 10, 2026

«Կունմինգի երկխոսության» շրջանակում քննարկումների առանցքում էր Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացը, առկա բացերը և մինչև 2030 թվականը գործողություններն արագացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման արդյունքները կներկայացվեն COP17-ին և կարևոր ներդրում կունենան Երևանում կայանալիք առաջին գլոբալ վերանայման գործընթացում։

Որպես COP17-ի նախագահություն՝ կարևոր է, որ Կունմինգից Երևան տանող ճանապարհը լինի պարտավորություններից դեպի իրականացում տանող ճանապարհ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը և բոլոր գործընկերներին՝ բովանդակալից երկխոսության, հյուրընկալության և արդյունավետ համագործակցության համար։