Նորություններ

Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունքները

ապրիլի 15, 2026

Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտարկման իրականացման գործընթացին:
Գործող օրենքի համաձայն՝ Էկոպարեկային ծառայության հիմնական խնդիրն է պետական անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել պահպանություն: Ծառայության ընթացքում կենսաբազմազանության վերաբերյալ հասանելի է դառնում հսկայական ինֆորմացիա, սակայն, փաստացի, օրենքով ամրագրված չէ էկոպարեկային ծառայողի մասնակցությունը կենսաբազմազանության մշտադիտարկման գործընթացին: Առկա բացը լրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում են հստակ կանոնակարգումներ: