Նորություններ
Ապրիլի 25-ը՝ Քաղաքացու օրն է
ապրիլի 25, 2026
Ապրիլի 25-ը՝ Քաղաքացու օրը, կարևոր հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու քաղաքացու դերն ու պատասխանատվությունը մեր երկրի ներկայի և ապագայի կերտման գործում։
Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գիտակցված ընտրության արդյունք է՝ սկսած առօրյա վարքագծից մինչև բնական ռեսուրսների խնայող ու պատասխանատու օգտագործում։ Մաքուր և առողջ միջավայր ունենալը մեր համատեղ ջանքերի արդյունքն է, որը պահանջում է հետևողականություն, հոգատարություն և պատասխանատվություն։
Եկե՛ք միասին պահպանենք և զարգացնենք մեր բնական ժառանգությունը՝ ապահովելով կայուն և անվտանգ միջավայր այսօրվա և գալիք սերունդների համար։
https://www.facebook.com/reel/1835133711226294