ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Ահազանգ լեռնային տարածքներում իրականացվող գործունեության վերաբերյալ

սեպտեմբեր 22, 2026

Հարգելի՛ քաղաքացիներ, զբոսաշրջության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր և դիմումներ է ստանում Հայաստանի տարբեր լեռնային տարածքներում և, մասնավորապես, Խուստուփ  և Արագած լեռների հարակից բարձրադիր հատվածներում իրականացվող գործունեության վերաբերյալ։
Բարձրաձայնվող հարցերը վերաբերում են ճանապարհների բացմանն ու ընդլայնմանը, տարբեր կառույցների ու կոթողների տեղադրմանը, ավտոտրանսպորտային անկանոն երթևեկությանը և ավտոերթերի կազմակերպմանը, այցելուների չկառավարվող հոսքերին, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցությանը բնական լանդշաֆտների և էկոհամակարգերի վրա։
Հաշվի առնելով բարձրացված հարցերի ընդգրկուն շրջանակը և այն հանգամանքը, որ դրանք առնչվում են մի շարք պետական մարմինների իրավասություններին՝ առաջիկայում բոլոր բարձրաձայնված խնդիրները կքննարկվեն շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտային կառույցների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ։
Քննարկումների նպատակն է լինելու համակողմանիորեն դիտարկել առկա խնդիրները, հստակեցնել դրանց կարգավորման հնարավոր մեխանիզմները և ձևավորել համակարգային ու ինստիտուցիոնալ մոտեցումներ։
Քննարկումների վերաբերյալ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։