Ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անկել է
մայիսի 11, 2026
Ցավով տեղեկացնում ենք, որ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։
Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն։
Կոչ ենք անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝
- լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում,՛
- պահպանել արագության սահմանափակումները,
- ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ:
Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ ցավալի է և մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին։
DISCLAIMER: This photo footage is shared solely for the purpose of raising awareness and rescuing animals in distress. The content is intended for educational and informational purposes only. We strongly condemn any form of animal cruelty and do not advocate for or encourage violence of any kind. Our mission is focused on animal welfare and protection