Ընդունման ամսաթիվը - 02․02․1971 թ., Ռամսար
Ուժի մեջ է մտել Հայաստանում - 06․11․1993 թ.
Ազգային համակարգող - Կարեն Ճենտերեճյան
- Պաշտոն` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու
- Կոնտակտներ՝ հեռ. 011 818 555 (ներքին 5111), karen.jenderedjian@env.am
1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ընդունվեց ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականի 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես ՄԱԿ-ի կողմից նշվող Խոնավ տարածքների համաշխարհային օր։ Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրից:
Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2520 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 253084219 հեկտար: Հայաստանը միացել է Ռամսարի կոնվենցիային 1993 թվականի նոյեմբերի 6-ին, դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը։