Ստանալ վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա

ՀՀ վտանգավոր թափոններ ներմուծելու (արտահանելու) համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Սահմանափակ տեղափոխմամբ նյութերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ:

Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով։

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտ,

  • պետական գրանցման վկայականի համարը, ֆիզիկական անձի դեպքում՝  անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը,

  • պետական մարմնի համաձայնությունը, որի տարածք ներմուծվում են թափոնները` ըստ Բազելի կոնվենցիայի (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից թափոնների արտահանման դեպում),

  • ապրանք արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես միջնորդ,

  • փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը, որում առկա է այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ օգտագործման մասին տեղեկատվություն,

  • Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում,

  • Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ,

  • վտանգավոր թափոնների օգտագործման համար տեղեկատվություն տեխնիկական հնարավորությունների առկայության մասին (քաղվածք վտանգավոր թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման)։

 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

  • քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառվել է:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտ ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Մեկանգամյա լիցենզիան տրվում է 1 տարվա գործունեության համար՝ բացառապես այն ապրանքների, որոնց համար սահմանվել են արտահանման (ներմուծման) քվոտաներ (գործում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան)։