Ստանալ Սևանա լճում արդյունագործական որսի իրավունք (կնքել պայմանագիր)
Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել պայմանագրի կնքման հայտ և ստանալ համապատասխան իրավունք։
Պայմանագիր կնքելու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել ֆիզիկապես, փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
Պայմանագրի հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
պայմանագրի կնքման հայտ,
-
իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպում՝ անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը,
-
ձկան և խեցգետնի տեսակը,
-
չափաքանակը,
-
օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը),
-
օգտագործման ժամանակահատվածը,
-
որսամիջոցները,
-
ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը,
-
ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտը պետք է ներկայացնել ՀՀ ՇՄ նախարարության կայքէջում յուրաքանչյուր տարվա համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից հետո 10 օրվա ընթացքում:
Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում դիմողը եռօրյա ժամկետում տեղեկացվում է` 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։