Ստանալ սիրողական ձկնորսությամբ զբաղվելու իրավունք (կնքել պայմանագիր)
ՀՀ-ում սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://nature.e-gov.am թվային հարթակ և համապատասխան դաշտերը ճիշտ լրացնելուց հետո պայմանագիրը ուղարկվում է հայտատուի էլ․ փոստին, որի վրա առկա է պայմանագրի վավերականությունը փաստող՝ «QR կոդ», որով ստուգվում է տրամադրված փաստաթղթի վավերականությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով։
Պայմանագիր կնքելու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել փոստով կամ էլ․ փոստի միջոցով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նաև առցանց եղանակով։
Պայմանագրի հայտը ներկայացնելու համար անձը պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ տեղեկատվություն:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
հայտ,
-
իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները,
-
օգտագործման ենթակա տարածքը (մարզը, որսահանդակը), որսամիջոցները, Ֆիզիկական անձինք՝ որսորդական վկայականի և որսորդական զենք կրելու վկայականի համարները,
-
օգտագործման ժամանակահատվածը, ձկնատեսակի անվանումը (տեսակը), քանակը,
-
ֆիզիկական անձինք հրազենով որս կատարելու դեպքում զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի և որսորդական վկայականի պատճենները։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Որսի միջոցները
Որսորդությունն իրականացվում է հետևյալ միջոցներով՝
-
որսորդական ողորկափող հրազենով,
-
ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների),
-
որսորդական սառը զենքով,
-
ինքնաորս գործիքներով` մինչև 5 համարի թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ցանցապարկերով, թարփերով,
-
տարբեր տեսակի կարթերով (կարթ, սպինինգ և այլ),
-
ջրային հրացաններով` ստորջրյա որսի համար,
-
խեցգետնորսիչներով,
-
խայծերով,
-
խրտվիլակներով,
-
որսորդական շներով,
-
որսկան թռչուններով։
Որսորդության ընթացքում արգելված գործիքներն ու մեթոդները
Որսն արգելվում է իրականացնել՝
-
ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների վրա,
-
աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա, կենդանիների և թռչունների մեծաքանակ կուտակումների վայրերում և միգրացիոն ուղիներում,
-
վայրի կենդանիների ձվերի և ձագերի հավաքմամբ, դրանց բների ու որջերի քանդմամբ և հավաքատեղերի վնասմամբ և ոչնչացմամբ,
-
վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով,
-
չհաշվառված կամ ապօրինի պատրաստված զենքի, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի կիրառմամբ,
-
մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ,
-
աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-րդ համարից խոշոր թակարդների օգտագործմամբ,
-
պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ,
-
գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների կիրառմամբ,
-
բուսական ծածկի այրմամբ կամ ծխի օգտագործման միջոցով,
-
ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ,
-
վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով:
Օրացույց
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտը պետք է ներկայացնել ՀՀ ՇՄ նախարարության կողմից սահմանած որսաշրջանի ընթացքում։
Պայմանագիրը կնքվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում հայտատուն եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:
սիրողական որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշում
-
ՀՀ Բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն որոշում
-
ՀՀ Բնապահպանության նախարարի 2019 թվականի փետրվարի 12-ի N 33-Ն հրաման
-
«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։