Ստանալ ՀՀ տարածքից անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիներ (բույսեր) արտահանելու, վերաարտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու CITES (ՍԻԹԵՍ) թույլտվություն
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիներ և բույսեր, ինչպես նաև դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու, վերարտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Թույլտվություն ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
Արտահանման ՍԻԹԵՍ թույլտվություն ստանալու համար անձը պետք է հայտը և պահանջվող փաստաթղթերը ուղարկի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am էլ- հասցեին:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում՝ ՍԻԹԵՍ գրանցամատյաններում հաշվառվելու նպատակով,
-
համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո ներկայացնել հայտ՝ ՀՀ տարածքից անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիներ (բույսեր) արտահանելու, վերաարտահանելու և ներմուծելու (ՍԻԹԵՍ) թույլտվություն ստանալու նպատակով,
-
նմուշի ձեռքբերման և ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերը, նմուշի նկատմամբ հայտատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ,
-
արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի պատճենը,
-
նմուշի արտահանման դեպքում` ներմուծման երկրի կողմից տրված թույլտվությունը,
-
նմուշի արտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը,
-
թառափազգիների ձկնկիթների դեպքում` նաև՝
-
տեղեկություններ այն թառափազգիների ծագման աղբյուրի մասին, որոնցից արտադրվել է ձկնկիթը,
-
տեղեկություններ թառափազգիների խավիարի փաթեթավորման կամ վերափաթեթավորման տարաների պիտակավորման և ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշմամբ (իրավական ակտը կնարավոր է գտնել arlis.am-ում) սահմանված կարգով մակնշման մասին,
-
տեղեկություններ ձկնկիթների քանակության մասին` ըստ թառափազգիների տեսակների կամ դրանց հիբրիդ ձևերի, և դրանց փոխադրման տարաների մասին,
-
դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, և կենդանական ծագում ունեցող նյութերի դեպքում տրված արտահանման հավաստագրի պատճենը (տրամադրում է ՀՀ Առողջապահության նախարարությունը)։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը և հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, իսկ թառափազգիների դեպքում՝ 1 օրվա ընթացքում կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը տվել է բացասական եզրակացություն,
-
կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի (օդային ճանապարհով տեղափոխման կանոնակարգեր) կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով փոխադրման համար սահմանված պահանջներին,
-
հայտում ներկայացված արտահանվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է արտահանման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը.
-
հայտում նշված արտահանվող նմուշը ձեռք է բերվել «Բուսական աշխարհի մասին» կամ «Կենդանական աշխարհի մասին» կամ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքների խախտմամբ:
Տրամադրման ժամկետը և կարգը
Նմուշների արտահանման թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Թույլտվությունը տրամադրվում է միայն ֆիզիկապես։
Նմուշների վերարտահանման թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անձը պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում՝ ՍԻԹԵՍ գրանցամատյաններում հաշվառվելու նպատակով,
-
համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո ներկայացնել հայտ՝ ՀՀ տարածքից անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիներ (բույսեր) արտահանելու, վերաարտահանելու և ներմուծելու (ՍԻԹԵՍ) թույլտվություն ստանալու նպատակով,
-
տեղեկություններ ՀՀ տարածք ներմուծման համար ստացված նախկին թույլտվության մասին,
-
արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ վերարտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը հանդիսանում է տվյալ նմուշը փոխադրողի սեփականություն,
-
նմուշի վերարտահանման դեպքում` ներմուծման երկրի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի կողմից տրված ներմուծման թույլտվությունը,
-
նմուշի վերարտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը,
-
դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի և կենդանական ծագում ունեցող նյութերի վերարտահանման դեպքում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող տեղեկությունները հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
հայտում նշված նմուշը նախկինում ՀՀ տարածք է ներմուծվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով և սահմանված ներմուծման պահանջների խախտմամբ, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը,
-
կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի (օդային ճանապարհով տեղափոխման կանոնակարգեր) կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով սահմանված պահանջներին:
Տրամադրման ժամկետը և կարգը
Նմուշների վերարտահանման թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացում:
Թույլտվությունը տրամադրվում է միայն ֆիզիկապես։
Նմուշների ներմուծման թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անձը պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում՝ ՍԻԹԵՍ գրանցամատյաններում հաշվառվելու նպատակով,
-
համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո ներկայացնել հայտ՝ ՀՀ տարածքից անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիներ (բույսեր) արտահանելու, վերաարտահանելու և ներմուծելու (ՍԻԹԵՍ) թույլտվություն ստանալու նպատակով,
-
արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ ներմուծումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը,
-
կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի (օդային ճանապարհով տեղափոխման կանոնակարգեր) կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով սահմանված պահանջներին,
-
հայտում ներկայացված ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ներմուծման համար կողմերի սահմանած կամ ՍԻԹԵՍ-ի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը:
Տրամադրման ժամկետը և կարգը
Նմուշների ներմուծման թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացում:
Թույլտվությունը տրամադրվում է միայն ֆիզիկապես։