Ստանալ ազատ պայմաններում վայրի կենդանիների վերաբնակեցման թույլտվություն
Վերաբնակեցման նպատակը ՀՀ տարածքում հանդիպող կենդանատեսակի վերադարձն է իր կենսամիջավայր՝ պոպուլյացիայի վերականգնման կամ համալրման նպատակով:
ՀՀ-ում ազատ պայմաններում վայրի կենդանիներ վերաբնակեցնելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Թույլտվություն ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Ազատ պայմաններում վայրի կենդանիներ վերաբնակեցնելու թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am:
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում-հայտ,
-
պետական գրանցման վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),
-
բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին կնքած պայմանագրի պատճենը,
-
անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվության պատճենը:
-
յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագիր, որը պետք է ներառի՝
-
վերաբնակեցվող կենդանական տեսակի (հայերեն՝ առկայության դեպքում և լատիներեն անվանումները), առանձնյակների քանակի, սեռի, հնարավորության դեպքում՝ տարիքի վերաբերյալ տեղեկատվություն,
-
գիտահետազոտական հիմնարկների, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կամ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից վերաբնակեցման ենթակա տարածքի ներկա վիճակի և ներուժի գնահատումը, ինչպես նաև առկայության դեպքում վերջին՝ մինչև 10 տարիների ընթացքում կատարված կենդանական աշխարհի մոնիթորինգի տվյալները,
-
վերաբնակեցման արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատումը և վերլուծությունը՝ յուրաքանչյուր կենդանական տեսակի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներառյալ սոցիալական, տնտեսական, բնապահպանական և առողջապահական հարցերը՝ հաշվի առնելով կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, կենդանուց կենդանուն, ինչպես նաև կենդանուց մարդուն բազմաթիվ հիվանդությունների փոխանցման ռիսկերը և խնդիրները.
-
ծրագրի ֆինանսական գնահատականը, ֆինանսավորման աղբյուրը և ծախսերի բացվածքը,
-
վերաբնակեցման տարածքում բնություն վերադարձված առանձնյակների հարմարվողականության, վարքագծի, թվաքանակի փոփոխությունների, ինչպես նաև մարդածին և բնական ազդեցությունների գնահատման նպատակով մոնիթորինգի պլանը՝ ներառյալ դրա ֆինանսավորման չափի և ֆինանսավորման աղբյուրի, ինչպես նաև իրականացնող մասնագիտացված կառույցի մասին տեղեկատվությունը:
-
բաց թողնման վայրերի ընտրության գործընթացում մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների քննարկման դրական արդյունքները,
-
վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ գիտահետազոտական հիմնարկների կամ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված դրական եզրակացությունը։
Ծրագիրը ներկայացվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
ներկայացված փաստաթղերը թերի են, բացակայում են, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և օրենսդրության պահանջներին,
-
հայտում կամ փաստաթղթերում բացահայտված թերությունները չեն շտկվում ծանուցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։