Կազմել և համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագրեր
ՀՀ-ում վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության ու վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով։ Անձնագիրը կազմում են թափոններ առաջացնողները։
ՀՀ-ում վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու դեպքում անհրաժեշտ է կազմել և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցնել վտանգավոր թափոնների անձնագիր։
Անձնագրի համաձայնեցման և հաստատման հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել՝ և ֆիզիկապես և էլ․ փոստի միջոցով։
Անձնագրի համաձայնեցումն իրականացնելու և հաստատելու համար անձը պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկի ստորև նշված էլեկտրոնային հասցեին՝ minenv@env.am
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել անձնագիրը՝ հետևյալ բովանդակությամբ՝
-
թափոնի անվանումը, կազմակերպության անվանումը և տվյալները,
-
թափոնի ծածկագիրը,
-
անձնագրավորվող թափոնի քանակությունը,
-
թափոնի վտանգավոր հատկությունների ցանկը,
-
ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի),
-
կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,
-
վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,
-
հրդեհապայթյունավտանգությունը,
-
կոռոզիոն ակտիվությունը, ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,
-
անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,
-
թափոնի տեղափոխման սահմանափակումները,
-
լրացուցիչ տեղեկություններ,
-
թափոն արտադրողի հայտարարությունը,
կազմված անձնագրի հետ անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում,
-
կազմակերպության ղեկավարի կողմից սահմանված կարգով կազմված վտանգավոր թափոնի անձնագիր՝ և թղթային և էլեկտրոնային տարբերակով։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
անձնագրում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը համաձայնեցվում է այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում և գրանցվում գրանցամատյանում: