Ծանուցել ջրօգտագործման, ջրահեռացման կամ թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության մասին

Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակն է նպաստել շուկայական հարավբերությունների կարգավորմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել ծանուցում և ստանալ համապատասխան իրավունք: 

Ծանուցումը հնարավոր է ներկայացնել առցանց՝ 

Պահանջվող փաստաթղթերը

Ծանուցման իրավունք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը՝

  • իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը,

  • պետական գրանցման համարը,

  • գտնվելու վայրը,

  • գործունեության իրականացման վայրը,

  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

  • ֆիզիկական անձանց դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

  • բնակության կամ հաշվառման վայրը,

  • գործունեության իրականացման վայրը,

  • պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը),

  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ծանուցումը մերժվում է, եթե՝

  • ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված,

  • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին,

  • դիմող անձն իրավունք չունի զբաղվել ծանուցման ենթակա գործունեության տեսակով։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմողը ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ստանում ծանուցումը ներկայացնելուց 5 աշխատանքային օր հետո։

Ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում հարկավոր է ներկայացնել նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները և փոփոխվող կամ նոր վայրը:

Ծանուցված գործունեությունը կարող է կասեցվել խախտում հայտնաբերելու դեպքում՝ կատարվելու օրվանից հետո 3 երեք ամսվա ընթացքում, տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից հետո՝ 3 երեք ամսվա ընթացքում։

1 տարվա ընթացքում երկու անգամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման դեպքում գործունեության իրավունքը դադարեցվում է։