Ընդհանուր տեղեկություններ

Արտանետման անշարժ աղբյուրներից   արտանետումները ըստ մարզերի և աղտոտիչների (տվյալները ներկայացված են ըստ «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին»  Ձև N 2-ՏԱ (ՕԴ) (տարեկան)  վարչական վիճակագրական հաշվետվությունների)

Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ, ժամանակային շարքեր 2020-2024թթ.

Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ (արխիվ)

2024 թվական

2024թ. մթնոլորտային արտանետումները կազմել են 308.5 հազ. տ, որի 61.4%-ը բաժին է ընկել արտանետման շարժական, 38.6%-ը` անշարժ աղբյուրներին։  Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 119.2 հազ. տ: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 335, որոնց 81.3%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 363. հազ. տ, որի 67.2%-ը որսվել է, մնացած 32.8%-ը` արտանետվել մթնոլորտ։
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2024թ. կազմել է 189.3 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 137.5 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.6%- ը, ցնդող օրգանական միացությունները` 33.4 հազ. տ կամ 17.6%, ազոտի օքսիդները` 17.8 հազ. տ կամ 9.4%: