Տեղադիրքը՝ Երևանի արևելյան մասում` Շորբուլաղ և Գեղադիր գյուղերի միջև, լեռնային տափաստանների և կիսաանապատների միջև, 1300-1400մ բարձրության վրա, արևմտյան կողմնադրության լանջերում լեռնային քսերոֆիտներ
Պահպանվող օբյեկտները
293 տեսակ անոթավոր բույսեր,
հացազգիների վայրի ցեղակիցներ, ցորենի 100 տարատեսակներ գարի, աշորա,
9 տեսակ սողուններ, 50 տեսակ թռչուններ, 13 տեսակ կաթնասուններ:
Հիմնադրման տարեթիվը՝ 13.09.1958
Տարածքը (հա)՝ 23 213.5
Տեղադիրքը՝ Կենտրոնական Հայաստան, ՀՀ Արարատի մարզ, Գեղամա լեռնավահանի հարավային լանջեր, Մերձարաքսյան Ուրծ, և Երանոս լեռնաշղթաների լանջեր, Ազատ և Վեդի գետերի ավազաններ, ծովի մակարդակից 800-2800մ բարձրության վրա
Պահպանվող օբյեկտները
Երրորդական դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառներ,
կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցություններ և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգեր, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների և բույսերի գենոֆոնդ
1849 տեսակի բարձրակարգ բույսեր և 283 տեսակի ողնաշարավոր կենդանիներ
Հիմնադրման տարեթիվը՝ 13.09.1958
Տարածքը (հա)՝ 12371.1
Տեղադիրքը՝ արգելոցին սահմանակից են Շիկահող, Ծավ (Շիշկերտ), Ներքին Հանդ գյուղական համայնքները: Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս արևմուտքից Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին։ Տարածքում գտնվում են բնության հուշարձաններ հանդիսացող Ծաղկարի(Ծակքարի), Կապուտան և Գազանա լճերը
Պահպանվող օբյեկտները
կաղնուտա-բոխուտային անտառների և դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցություններ,
կենու և սոսու պուրակներ,
երրորդական դարաշրջանիռելիկտայինտեսակհանդիսացոց, ՀՀ ԿարմիրգրքումգրանցվածՀատապտղայինկենուպուրակ,
Կարմիր գրքում գրանցված՝ անդրկովկասյան փասիան, ուլար (Վայրի հնդկահավ), թավշաոտ բու, կովկասյան ընձառյուծ, բեզոարյան այծ, գորշ արջ, կովկասյան մարեհավ, կասպիական հնդկահավ, հայկական իժ և այլ տեսակներ: