Արա Մկրտչյան
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
01 հունվարի 1978թ., ք․ Երևան
Կրթություն
2000թ․ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավաբան բակալավր
2007թ․ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագիտության մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի մարտի 11-ից՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
2024-2024թթ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
2023-2024թթ․ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2020-2023թթ․ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
2019-2020թթ․ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
2018-2019թթ․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ
2018-2018թթ․ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
2014-2018թթ․ Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
2013-2014թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչություն պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ
2012-2013թթ․ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
2008-2012թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
2003-2008թթ․ Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ
2000-2003թթ․ ՀՀ ՆԳ Երևան քաղաքի ՆԳ վարչության Քրեական հետախուզության բաժնի
2-րդ բաժանմունքի /հետախուզության/ օպերլիազոր
Պետական պարգև
ՀՀ Նախագահի կողմից տրված «Երախտագիտության» մեդալ
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Այլ տվյալ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեի նախագահ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ
Համակարգում է․
- Իրավաբանական վարչություն
- Ջրային քաղաքականության վարչություն
- Մթնոլորտային քաղաքականության վարչություն
- Ռազմավարական քաղաքականության վարչություն
- Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչություն
- Հողերի և ընդերքի քաղաքականության վարչություն
Հեռ. (+374 11) 818-555 (ներքին համար-5231)
Էլ. հասցե. ara.mkrtchyan@env.am