Общественные слушания
апрель 17, 2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, Սևան համայնքի Գագարին  բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  տեղի կունենա «Արմստրոյ» ՍՊԸ-ի կողմից  Գագարին բնակավայրի Պիոներների փողոց թիվ 1 հասցեում միջնակարգ դպրոցի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Սևանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218