Видеогалерея

Առաջարկում ենք առավել հարմարավետ վճարման միջոց

апрель 30, 2026

Զբոսաշրջային սեզոնի մեկնարկին ընդառաջ՝ առաջարկում ենք առավել հարմարավետ վճարման միջոց։
Այսուհետ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված մուտքավճարներն, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների և գույքի վարձակալական վճարները կարող եք կատարել Easypay վճարային տերմինալներով և EasyWallet առցանց դրամապանակի միջոցով։
- Ստորև ներկայացնում ենք վճարման կարգը.1️. մուտք գործեք «Ծառայություններ» բաժնից «Պետական վճարումներ» ենթաբաժին, 2️. գտեք «ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն», որտեղից էլ՝  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթաբաժին,3️.     ընտրեք այն սանդղակը, որը համապատասխանում է Ձեր վճարման ծառայությանը,4️. լրացրեք պահանջվող տվյալները, որից հետո մուտքագրեք վճարման ենթակա գումարը,5️.    վճարման հաստատումից հետո պահեք վճարման անդորրագիրը՝ կազմակերպության գրասենյակ կամ առցանց տարբերակով ներկայացնելու համար։ 
-    Եղեք ուշադիր և վճարեք նաև սահմանված միջնորդավճարը։ ՊՈԱԿ-ի կողմից նշված վճարից պակաս լինելու դեպքում անդորրագիրը կարող է չընդունվել։ 
Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի ծառայությունների համար սահմանված վճարները կարող եք կատարել նաև անկանխիկ տարբերակով.
-     մոտեցեք ՊՈԱԿ-ի գրասենյակ և POS տերմինալի միջոցով կատարեք վճարումը,
-   մոտեցեք ցանկացած բանկ և ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարեք վճարումը՝ բանկի կողմից սահմանված միջնորդավճարով,
-   վճարեք Ձեր բանկային հավելվածի միջոցով։
https://www.facebook.com/reel/1506126427685003